Դարյա Տիմոշենկո
Դարյա Տիմոշենկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Дарья Анатольевна Тимошенко |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 1, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 168 սանտիմետր |
Դարյա Տիմոշենկո (ռուս.՝ Да́рья Анато́льевна Тимоше́нко, օգոստոսի 1, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ-մենասահորդուհի։ 1999 թվականի Աշխարհի չեմպիոն պատանիների կարգում[1]։ Ավելի ուշ սկսեց հանդես գալ՝ ներկայացնելով Ադրբեջանը։ Երեք անգամ դարձել է Ադրբեջանի չեմպիոն և երեք անգամ ներկայացրել է տվյալ երկիրը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ։
Սպորտային կարիերայի ավարտից հետո աշխատում է Ռուսաստանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարյա Տիմոշենկոն ծնվել է 1980 թվականի օգոստոսի 1-ին Մոսկվայում։ 4 տարեկանից սկսած զբաղվում է գեղասահքով տարբեր մարզիչների մոտ՝ ԲԿՄԱ-ով։ Միջազգային ասպարեզում դեբյուտը 1997 թվականին էր։ 1999 թվականին աշխարհի պատանեկան առաջնությունում նրա դեբյուտը նշանավորվեց ոսկե մեդալով։ Սակայն հաջորդ առաջնությունում չկարողացավ լինել նույնիսկ պոդիումում։ Հասկանալով,որ ռուսական թիմում տեղ չունի, որոշում է հանդես գալ՝ ներկայացնելով Ադրբեջանը։
Նոր երկրում նրա դեբյուտը 2002 թվականին էր և հանդես է եկել մինչև 2005 թվականը։ Կովկասյան հանրապետությունը ներկայացնելով՝ առանձնակի հաջողությունների չհասավ։ Այնուհետև հետևեց որոշումը՝ ավարտել սպորտային կարիերան։
Սպորտային կարիերայի ավարտից հետո աշխատում է որպես մարզիչ Ռուսաստանի մայրաքաղաքում։ Մոսկվայում ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանը։
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացնելով Ռուսաստանը.
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցումներ | 1997–1998 | 1998–1999 | 1999–2000 |
---|---|---|---|
Nebelhorn Trophy | 8 | ||
Մրցաշար Իսրայելում | 1 | ||
Ձմեռային ունիվերսիադա | 3 | ||
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 1 | 8 | |
Գրան-Պրիի եզրափակիչ | 3 | ||
Գրան-Պրիի պատանեկան կարգի էտապներ. Բուլղարիա | 5 | 2 | |
Գրան-Պրիի պատանեկան կարգի էտապներ. Ֆրանսիա | 3 | ||
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 15 | 6 | 8 |
Ներկայացնելով Ադրբեջանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցումներ | 2001–2002 | 2002–2003 | 2003–2004 | 2004–2005 | 2005–2006 |
---|---|---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 31 | 29 | 37 | ||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 12 | 12 | 8 | ||
Cup of Russia | 9 | ||||
Զագրեբի ոսկե ձին | 5 | 8 | 4 | ||
Կարլ Շեֆերի հուշամրցաշար | 13 | ||||
Nebelhorn Trophy | 5 | ||||
Օնդրեյ Նեպելի հուշամրցաշար | 4 | ||||
Մրցաշար Իսրայելում | 2 | ||||
Գեղասահքի Ադրբեջանի առաջնություն | 1 | 1 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World Junior Figure Skating Championships: Ladies» (PDF). International Skating Union. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|